Սյունիքում այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ

Մարտի 5-ին, ժամը 15։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի սկզբնամասում այրվում է դաշտ և չշահագործվող ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 17:45-ին: Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ:

Related posts

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. Վասիլև

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում