Սկսվում է Ամերիկայի ոսկե դարը․ Թրամփի ելույթը

Սկսվում է Ամերիկայի ոսկե դարը․ այս խոսքերով սկսեց իր ելույթը ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երդմամբ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։

«Այն սկսվում է այս պահին, այսօրվանից սկսած մեր երկիրը կրկին կստանա այն հարգանքը, որին արժանի է։ Մեր ժողովրդին այլևս չեն չարաշահի, մեզնից կօգտվեն, ինչպես նախկինում էր։ ԱՄՆ-ն կլինի առաջին տեղում, Թրամփի վարչակազմի ղեկավարությամբ ԱՄՆ-ն կլինի բոլորից առաջ, մեր ինքնավարությունը կվերադարձվի, մեր անվտանգոթյունը կվերականգնվի, արդարադատության նժարները կհավասարվեն, նորից կթագավորի արդարությունը»,- ասաց նա։

Թրամփը նշեց, որ իրենց գլխավոր առաջնահերթությունը կլինի ստեղծել պետություն, որը հպարտ է և ազատ, ԱՄՆ-ն կլինի ավելի հզոր, ավելի փայլուն։

«Ես վերադառնում եմ՝ վստահությամբ ու լավատեսությամբ։ Մենք տեսնում ենք մեր երկրում փոփոխությունների ալիքը։ Կա հնարավորություն, ԱՄՆ-ն կարող է օգտվել այդ հնարավորությունից։ Մենք պետք է անկեղծ լինենք, դժվարություններ կլինեն, բայց մենք այժմ թափ ենք հավաքում, ու դա տեսնում է ամբողջ աշխարհը»,- նշեց նա։

Related posts

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին