Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել, սակայն նրա վիճակը թույլ չի տա առաջիկա օրերին նրան Բանսկա Բիստրիցայից տեղափոխել Բրատիսլավայի հիվանդանոց: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Ֆիցոյի վիճակը կայունացել է:

Իսկ ավելի վաղ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի համար կասկածվող 71-ամյա Յուրայ Ցինտուլան կանգնել է դատարանի առջև: Նա հայտարարել է, որ չի զղջում իր արածի համար։ Ցինտուլայի խոսքով՝ ինքը չի ցանկացել սպանել վարչապետին, այլ միայն վնասել։

Հանցագործությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով: Կասկածյալին սպառնում է ցմահ ազատազրկում։

Related posts

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է

Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, հակառակ դեպքում Ադրբեջանը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին իրենց զինծառայողի կորելու մասին. Ռուբինյան

Հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ