Սիրիացի զինյալները ներխուժել են Բաշար Ասադի նստավայր

Սիրիական ընդդիմությունը մուտք է գործել առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ առանց հսկողության մնացած պալատ, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը կադրեր է հրապարակում նստավայրի տարածքից: Պալատը գտնվում է Դամասկոսի արևմտյան մասում՝ Մեզզ լեռան վրա:
Այն կառուցվել է դեռևս Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի՝ Բաշար Ասադի հոր, իշխանության տարիներին:

Հիշեցնենք՝ Reuters-ի տվյալներով՝ երկրի նախագահ Բաշար Ասադը հեռացել է Դամասկոսից անհայտ ուղղությամբ:

Գործակալության տվյալներով՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ «Ասադի իշխանությունն ավարտվել է»:

Related posts

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Կոնկլավը Հռոմի նոր պապ է ընտրել