Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«1042 վիրավոր, 326 զոհ Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում, զոհերի թիվը վերջնական չէ», – հայտնել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook-ում։

Սիրիայի՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող շրջաններում զոհերի, վիրավորներիի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհվել է 912 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել