Սիրիայում դրուզների և սուննիների միջև բախումների հետևանքով 37 մարդ է զոհվել

Սիրիայում բեդվին ցեղերի և զինյալների միջև բախումներ են տեղի ունեցել հիմնականում դրուզներով բնակեցված Սուվեյդա քաղաքում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ: Իրավապաշտպանների տվյալներով՝ մահացածներից 27-ը դրուզ են, այդ թվում՝ երկու երեխա, 10-ը՝ բեդվին: Սիրիայի իշխանությունները զորք  են ուղարկել մարտական գոտի՝ հակամարտությունը լիցքաթափելու համար, փակվել է Դամասկոս-Սուվեյդա մայրուղին։

Սա տարածաշրջանում բռնության առաջին խոշոր բռնկումն է ապրիլ-մայիս ամիսներից ի վեր, երբ դրուզ համայնքի անդամների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին։

Պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Դարաա և Սուվեյդա նահանգների միջև վարչական սահմանին անվտանգության ուժեր են տեղակայվել՝ իրավիճակին ի պատասխան։ Սուվեյդայի նահանգապետը կոչ է արել բնակիչներին «զսպվածություն ցուցաբերել և արձագանքել բարեփոխումների ազգային կոչերին»։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է զորքերի տեղակայման մասին՝ պաշտպանության նախարարության հետ համակարգված։ Հայտարարության համաձայն՝ այդ ուժերը «կսկսեն տարածաշրջանում անմիջական միջամտություն՝ հակամարտությունը լուծելու, բախումները դադարեցնելու, կարգուկանոնը վերականգնելու, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»։

Related posts

ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին