Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Հայաստանի մարդասիրական օգնության համար

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հայ փրկարարների աշխատանքի, ինչպես նաև Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության համար, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:

Ալ Ասադն ընդգծել է, որ Սիրիային աշխարհասփյուռ հայության հետ կապում են պատմական կապերը:

Սիրիայի նախագահը կարծիք է հայտնել, որ պետությունների միջև մարտահրավերներն ու փոփոխությունները հաղթահարելու համար կարևոր է լավ հարաբերությունների և դաշինքների ստեղծումն ընդհանուր սկզբունքներով։

Արարատ Միրզոյանը փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ ժողովրդի ցավակցությունները՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի կարող սիրիացիների կողքին չլինել և օգնություն չառաջարկել: Նախարարը նաև հավաստիացրել է, որ մեր երկիրը հիշում է Սիրիայի՝ հայ ժողովրդի կողքին կանգնելը և օգնություն առաջարկելը, երբ 1988-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը: Միրզոյանը նաև նշել է, որ Սիրիան հազարավոր հայերի հայրենիքն էր, որոնք մինչ օրս ապրում են այնտեղ։

Related posts

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա