Սիրիայի բանակը վերահսկողություն է սահմանել Համայի մի շարք շրջանների նկատմամբ

Սիրիայի բանակը չի թույլատրել ահաբեկիչներին շարժվել Համա քաղաքից հյուսիս և վերահսկողություն է սահմանել մի քանի կարևոր շրջանի նկատմամբ, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը alekhbariya հեռուստաալիքին:
«Մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է ահաբեկիչներին վռնդելուց հետո վերահսկողություն սահնել մի շարք շրջանների նկատմամբ, որոնցից կարևորներն են Կալաաթ ալ-Մադիկը և Մաարդասը»,- ասել է նա:
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ այնտեղ ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, մյուսները թաքնվել են:
Միևնույն ժամանակ, Համայի մերձակայքում գործող ստորաբաժանումները գիշերն ուժեղացրել են պաշտպանական գծերը կրակային միջոցներով, անձնակազմով ու ռազմական տեխնիկայով և փակել ահաբեկիչների առաջխաղացման ուղիները: Դրա արդյունքում վերջին 3 օրում ոչնչացվել է ավելի քան 1000 զինյալ:
Սիրիական ավիացիան շարունակում է ոչնչացնել ահաբեկիչների հենակետերը Հալեպի մերձակայքում և Իդլիբում, ասել է հեռուստաալիքի զրուցակիցը:

Related posts

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան