Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

Հունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հունիսի 10-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում»,- ճեպազրույցում ասել է նա։

Ակնկալվում է, որ արդյունքում կստորագրվի 2022-2024 թվականների արտաքին պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը։

Այս միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ ունի, ասել է Զախարովան։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան