Սեպտեմբերի 18-24-ը Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Սեպտեմբերի 18-24-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նախատեսվում են ՀՀ ԱԳ նախարարի մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի և այլ երկրների գործընկերների հետ։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան