Սեպտեմբերին 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 21.3 մլն դրամի չափով տուգանք:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով, կցվում է:

Related posts

Կանադայում մեկնարկել է G7 գագաթնաժողովը. նախատեսվում է նաև Թրամփ-Զելենսկի հանդիպում

Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ, առգրավվել է 200 կգ պայթուցիկ նյութ

Ստորգետնյա ցնցումներ՝ Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի տարածքում