Սենատոր Ռոջեր Վիքերը ժամանել է Հայաստան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Սենատոր Վիքերը (հանրապետական, Միսիսիպի նահանգ) հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Սենատոր Վիքերը նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։

Պատվիրակության կազմում են․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը (հանրապետական, Հվ․ Կարոլինա նահանգ, 2-րդ օկրուգ)․ համանախագահ, սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ նահանգ), որը նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է․ ինչպես նաև սենատոր Ջոն Քորնին (հանրապետական, Տեխաս նահանգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը (հանրապետական, Ալաբամա նահանգ , 4-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Հադսոնը (հանրապետական, Հս․ Կարոլինա նահանգ, 9-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Թրենթ Քելին (հանրապետական, Միսիսիպի նահանգ, 1-ին օկրուգ) և ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հերիսը (հանրապետական, Մերիլենդ նահանգ, 1-ին օկրուգ)։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան