Սեյրան Օհանյանի բաց նամակը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

Սեյրան Օհանյանի բաց նամակը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

«Պարո’ն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դո’ւք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։

Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ խորհրդային միության սահմանների նշագծումներով։
Ինձ մոտ հարց է առաջանում․
1․Դուք ընդունո՞ւմ եք արդեն ավելի քան 30 տարի գոյություն չունեցող խորհրդային միության սահմանները․ կարծում եմ, պատմությունից տեղյակ եք՝ ինչպես հայկական Արցախը Ստալինի հրամանով 1921 թ․ բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։
2․ Եթե ընդունում եք խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս։
3․ Չե՞ք կարծում, որ պետությունը 32 տարի հետ տանելով, հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Արցախյան գոյամարտը «առ ոչինչ» դարձնելով՝ Դուք Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը և քաղաքակիրթ աշխարհում Հայաստան պետության «իզգոյացմանն» առհասարակ։
Սեյրան Օհանյան»

Բաց նամակ ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

Պարո’ն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք,…

Опубликовано Seyran Ohanyan Суббота, 19 декабря 2020 г.

Related posts

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Ընդդիմությունը վախենում է ձեր վերաբերմունքից մեր թեկնածու Մեխակյանի հանդեպ. Խուդաթյանը՝ միավորվող համայնքների բնակիչներին

Առաջարկում եմ քննարկել ՀԷՑ-ի գործունեության հետ կապված ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը. Կոնջորյան