Սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Այգեստան համայնքում

Մայիսի 6-ին, ժամը 13։54-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հանգստյան գոտիներից մեկում, տեղացած ինտենսիվ անձրևի պատճառով գետը վարարել և դուրս է եկել հունից՝ անհնարին դարձրել շարժն ու ելումուտը։ Սելավաջրերն ամբողջությամբ լցվել են տարածքում առկա շինությունները՝ ծածկել հանգստի համար նանխատեսված տաղավարները։
Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հանգստյան գոտու շինություններից մեկում գտնվում են 2 քաղաքացի և նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԱՀՍ օպերատիվ խումբը փրկարարական հնարքներով՝ ալպինիստական հանդերձանքով ու գետանցման ձևով տարհանել է քաղաքացիներին՝ ցուցաբերել նաև առաջին օգնություն։

Related posts

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը

Հայտարարագիր լրացրած 33 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ