ՍԴ-ն բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը. ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հայտարարեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Սույն որոշումը վերջանական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը սույն գործով հատուկ կարծիք ունի պատճառաբանական մասին վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալել):

Related posts

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալ