Սա նորություն չէ, մենք տեղյակ ենք, բայց Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի հայտարարությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) տեղյակ է ֆինանսավորումը դադարեցնելու Երեւանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ-ի աղբյուրը։

«Սա նորություն չէ, մենք տեղյակ ենք, բայց Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ»,-ասել է աղբյուրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը հայտարարել էր, որ ձեռնպահ կմնա ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

Related posts

Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ

Կայացել է Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի առանձնազրույցը