Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է․ Արցախի ՏԿԵՆ

Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել:

Այս մասին նշել են Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հավելելով, որ էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար խափանում էր Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքները․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։

Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից:

Առաջին լուսանկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս վիճակը։

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև