Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը կաջակցի ահաբեկչական գործողություններ ծրագրածներին

Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիրների բնակարաններում, կան բազմաթիվ բերման ենթարկված անձինք, որոնց թվում է նաև Բագրատ Գալստանյանը:

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմը հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ աջակցություն են հայտնում բերման ենթարկված և ձերբակալված անձանց պաշտպանության հարցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ Գալստանյանի բնակավայրում։

Վաղ առավոտյան և կեսօրից հետո խուզարկություններ են սկսել «Սրբազան պայքարի» աջակիցների տներում ևս:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մի շարք անդամների բնակարաններում։

Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ խուզարկություններ են իրականացվում ՀՀՄ կուսակցության անդամների տներում։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս:

Related posts

ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին զբաղվել ուրանի հարստացմամբ․ Թրամփ

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ԶՈՒ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել շինարարական աշխատանքներին

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցը