Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ տնային կալանքի տակ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ տնային կալանքի տակ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը և գրավ:

Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Related posts

Լատվիա արտահանված թեյը հայկական ծագման չէ

Շիրակի մարզպետը և ԱԺ փոխնախագահը շրջայց են կատարել Գյումրիում՝ տեղում ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր