Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝
– սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը,
– հատակի, պատերի և պատուհանների մակերեսները չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
– սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
– սահմանված չեն եղել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
– աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների և չեն կրել համապատասխան մաքուր և պաշտպանիչ հագուստ։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Related posts

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Ռուսաստանը և Ուկրաինան 3 օր փոխադարձ հարվածներ չեն հասցնի հասցնի Կիևին ու Մոսկվային

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են