Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիրը մուլտիպլիկատիվ էֆեկտով դրական իրավիճակ է ստեղծել. ԱՍՀ նախարար

Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիրն ամենապահանջված ծրագրերից մեկն է և իր մուլտիպլիկատիվ էֆեկտով դրական իրավիճակ է ստեղծել սահմանամերձ այն բնակավայրերում, որտեղ մեր քաղաքացիները մասնակցել և ծրագրի շահառու են դարձել:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով 2022 թվականին մեկնարկած ծրագրի արդյունքներին:

«Կան բնակարաններ, որոնք ավարտական ակտեր ունեն, կան բնակարաններ, որտեղ մարդիկ ապրում են, կան բնակարաններ, որոնք ներքին հարդարման փուլում են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացվի, թե ծրագրի շարունակությունն ինչպիսի ընթացք ու բովանդակություն է ունենալու:

Related posts

Կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան. ՍԱՏՄ

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ