Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թթ․ ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Ըստ այդմ՝
  • ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց․ փոփոխությունը կունենա հետադարձ ուժ և կտարածվի 01.01.2023 թվականից տրամադրված վարկերի վրա.
  • եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուները գտնվել են պարտադիր զինվորական ծառայության մեջ և փաստացի չեն բավարարում այդ ժամանակահատվածում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին, ապա նրանց հաշվառված լինելու հանգամանքը կստուգվի նախքան զորակոչվելը՝ նախորդ 1 տարվա համար։
Նշենք, որ հուլիսի 1-ի դրությամբ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուի կարգավիճակ է ստացել 3222 ընտանիք, որից 2695-ն արդեն վարկավորվել է, իսկ 356-ը՝ ներկայացրել ավարտական ակտ։

Related posts

Հայաստան-ԱՄԷ համաձայնագրի նպատակն է ազատականացնել երկրների միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների գործընթացը

ԵՄ-ն անվավեր է ճանաչել Թուրքիա-Լիբիա ծովային հուշագիրը

Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել են