Սալիվանը Կիևում ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ուկրաինային

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ ընդգծելու Միացյալ Նահանգների անսասան աջակցությունն Ուկրաինային և նրա ժողովրդին: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Սալիվանը նաև հաստատել է Ուկրաինային տնտեսական և հումանիտար օգնություն ցուցաբերելու և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու՝ գործընկերների հետ համատեղ ջանքերի շարունակությունը:

ԱՄՆ նախագահի օգնականն Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 400 մլն դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթի հետ կապված հարցեր։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ կողմերը քննարկել են նաև կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության համար Կիևին աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելացնելու հարցերը: Զելենսկին Սալիվանին պարգևատրել է «Յարոսլավ Իմաստուն» II աստիճանի շքանշանով՝ «միջպետական համագործակցության ամրապնդման, Ուկրաինայի պետական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու համար»։

Related posts

Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ

Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան