Ռևանշիստական տրամադրությունները կարող են տարածաշրջանը պատերազմի հասցնել, Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին: Ամենշաբաթյա ճեպազրույցում նա նշել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ռևանշիստական տրամադրություններից և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կրկին կարող է տարածաշրջանը պատերազմի եզրին հասցնել:

«Հորդորում ենք պահպանել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` հիշեցնելով, որ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը ևս տեղավորվում է այդ պայմանավորվածությունների տրամաբանության մեջ»,- ասել է Զախարովան։

Related posts

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. նրանք չեն մասնակցի Սեյրան Օհանյանի հարցով քննարկմանը

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին