Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝ հսկելու ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով

Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդում ելույթի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի պաշտոնի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը:

Նա հստակեցրել է, որ ռուս սահմանապահները հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ: «Երևանը խնդրել է սահմանազատման գծից դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը: Հայկական կողմի խնդրանքով կփակվի նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը»,- ասել է Բորտնիկովը:

Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների ժամանակ համաձայնեցրել էին, որ ռուս սահմանապահները դուրս կգան «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ ռուսական զինվորական կետերը կդադարեցնեն գործունեությունը Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում:

Related posts

Ձերբակալվել է ՀԷՑ-ի ևս 2 աշխատակից

Չնախատեսված կարճատև հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Քորթնի Ռեթրին մտքեր են փոխանակել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ