Ռուս խաղաղապահների ջանքերով վերադարձվել է Ադրբեջանում գերեվարված Արցախի երկու բնակիչ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն օգնել են գտնել և տուն վերադարձնել ԼՂՀ երկու բնակիչների, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են խաղաղապահ զորակազմի մամուլի կենտրոնից. նոյեմբերի 30-ին տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատրյան Ռամիդի անհետացման մասին։

Ռուսական կողմի հայտով հաջողվել է պարզել, որ ադրբեջանական ԶՈւ-ն հայերին բռնել են Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն ադրբեջանական կողմի հետ բանակցություն է վարել, որի ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը:

Այսօր Համբարձումյան Ադեմնիկն ու Խաչատրյան Ռամիդը ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը