Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքը

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության լուրը, ինչի մասին հոկտեմբերի 9-ին հայտնել էր Արցախի ոստիկանությունը:

«Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունը հետաքննում է միջադեպը՝ երկու կողմերի ներգրավմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր