Ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին

Նախորդ տարվա սեպտեմբերի իրադարձությունները տեղի չեն ունեցել հենց այնպես՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, կարծիք հայտնել, թե իբր դրանք Պրահայի գագաթնաժողովի արդյունքների հետևանք են:

«Հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին»,- ասել է ռուս դիվանագետը ТАСС-ի հետ հարցազրույցում:

Գալուզինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությամբ պայմանավորված՝ ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։

«Հարկ է նշել, որ երկխոսությունը մեր գործընկերների հետ կրում է կառուցողական բնույթ։ Բոլոր ծագող հարցերը լուծում ենք փոխադարձ ընդունելի ձևով։ Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել