Ռուս խաղաղապահներին տեղափոխող 4 Իլ-76 ինքնաթիռ վայրէջք է կատարել Երևանում

Այսօր առավոտյան Ուլյանովսկից մեկնած ռուս խաղաղապահներին տեղափոխող չորս Իլ-76 ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանի օդակայաններում։
Tert.am-ի  փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, արդեն սկսվել են ինքնաթիռների բեռնաթափման աշխատանքները։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի չորս Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները, որոնք այսօր առավոտյան օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից ու մեկնել Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների անցկացմանը մասնակցելու համար 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներին տեղափոխելու նպատակով, վայրէջք են կատարել Երևան քաղաքի օդակայաններում», – ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անձնակազմն արդեն իսկ սկսել է բեռնաթափել նյութական ռեսուրսները, զրահամեքենաներն ու ավտոմեքենաները։

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար