Ռուս խաղաղապահները դիտակետ են փակել Մարտակերտի շրջանում

Խաղաղապահները Մարտակերտի շրջանում մեկ դիտակետ են փակել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունն Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում։

«Դիտակետերի օպտիմալացման նպատակով Մարտակերտի շրջանում փակվել է մեկ հենակետ։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) ։

Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է տեղեկագրում։

Related posts

Հանդիպել են Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները

Փրկարարները Ոսկեհատ գյուղում քաղաքացուն դուրս են բերել մոտ 12 մետրանոց ջրհորից․ նա հոսպիտալացվել է

Աշխարհում եզակի սեպագիրներից մեկը՝ Սպանդարյանում