Ռուս ինժեներները սկսել են ականազերծման աշխատանքները ԼՂ-ի տարածքում

Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումների զինվորականները ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող գոտիներում շարունակում են ինժեներական հետախուզության ու տեղանքի ականազերծման աշխատանքները՝ տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները մասնակցում են ինժեներական հետախուզության և ականազերծման աշխատանքներին խաղաղապահ դիտակետերի և հանրային ճանապարհների միջև ընկած երթուղիներում, բնակավայրերի մոտակա տարածքներում և բնակավայրերի սոցիալական ենթակառուցվածքների մոտ կատարում են ուսումնասիրություններ և ականազերծում:

Հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխվում են զինափորձարան, որտեղ պայթեցման միջոցով ոչնչացվում են: Անվտանգությունն ապահովելուց հետո զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել զինափորձարան, ոչնչացվում է տեղում:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում