Եվրահանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները 2025 թվականին ստացել են շուրջ 619 հազար շենգենյան վիզա։
Տրված վիզաների քանակով Ռուսաստանին գերազանցել են միայն Չինաստանի, Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիները։
Միևնույն ժամանակ, մինչև համավարակն ու Ուկրաինայի պատերազմի սկսվելը, 2019 թվականին Ռուսաստանը առաջատարն էր ստացված շենգենյան վիզաների թվով․ այդ ժամանակ ռուսաստանցիները ստացել էին ավելի քան 4 միլիոն վիզա։
Առանձին երկրների ցուցանիշներով՝
- Գերմանիան 2025 թվականին ռուսաստանցիներին տրամադրել է շուրջ 23,5 հազար վիզա, մինչդեռ 2019-ին այդ թիվը գերազանցում էր 300 հազարը,
- Ֆրանսիան տրամադրել է 157 հազար վիզա,
- Իտալիան ավելի քան 160 հազար։
Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին Եվրոպա մուտքի սահմանափակումները, ավիաչվերթների կրճատումը և քաղաքական լարվածությունը զգալիորեն փոխել են ռուսաստանցիների ճամփորդական հոսքերը դեպի Եվրոպա։