Ռուսաստանում գարնանային հեղեղումից ողողվել է ավելի քան 15 հազար բնակելի տուն

Ռուսաստանում գարնանային հեղեղման հետևանքով ողողված բնակելի տների թիվը հասել է 15 հազար 600-ի, ողողված տնամերձ հողամասերի թիվը գրեթե 28 հազար է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են օպերատիվ ծառայություններում:

«Ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի 33 տարածաշրջանի 193 բնակավայրում գարնանային հեղեղումների հետևանքով ջրի տակ են անցել 15 հազար 641 բնակելի տուն և 27 հազար 993 տնամերձ հողամաս»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ բնակելի տներ են ողողված Օրենբուրգի, Սամարայի, Կուրգանի և Օմսկի մարզերում։ Օրենբուրգի մարզում պահպանվում է հեղեղումների առավել բարդ իրավիճակը։

Related posts

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ