Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել, ուղևորներից մեկը մահացել է

Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Borus ավիաընկերության Ան-3 ինքնաթիռը, որն իրականացնում էր Օլեկմինսկ-Ժելեզնոգորսկ-Իլիմսկի չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Յակուտիայի Օլեկմինսկ քաղաքից 1,5 կմ հեռավորության վրա։

Ինքնաթիռում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ և երկու ուղևոր։

Կոշտ վայրէջքի հետեւանքով ուղևորներից մեկը մահացել է։

Նախնական տվյալներով՝ Ան-3 ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը եղել է շարժիչի մղման կորուստը և դրա հետագա խափանումը, հայտնում է Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ