Ռուսաստանն ու Իրանը դատապարտել են ԱՄՆ հարվածները Վենեսուելային

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի զինված ագրեսիայի ակտը խոր մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ դատապարտելով Վաշինգտոնի գործողությունները:

Հայտարարության մեջ նշվում է, որ Վենեսուելան պետք է երաշխավորի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց արտաքին միջամտության: Ռուսաստանն աջակցություն է հայտնել Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի գումարմանը: Մոսկվան նաև համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդի հետ, և աջակցություն երկրի ղեկավարության կուրսին:

Իրանի ԱԳՆ-ն ևս խստորեն դատապարտել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը՝ նշելով, որ այն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածը, որն արգելում է ուժի կիրառումը ինքնիշխան երկրների դեմ:

«Նման հարձակումը պետք է անհապաղ և բացահայտ դատապարտվի ՄԱԿ-ի և բոլոր պետությունների կողմից, որոնք մտահոգված են օրենքի գերակայության և խաղաղության պահպանմամբ: Բոլոր երկրների և միջազգային կազմակերպությունների բարոյական պարտականությունն է անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ագրեսիան»,- ասված է հայտարարության մեջ:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ