Ռուսաստանն այս տարի կհաղթի. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահ է, որ Ռուսաստանը 2024 թվականին կհաղթի Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողությունում։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա1» հեռուստաալիքի եթերում, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Այս տարի 100 տոկոսով հաղթանակը մերն է լինելու, դրանում ոչ մի կասկած չկա… Մենք առաջ ենք գնում»,- ասել է Կադիրովը։

Նա հավելել է, որ օրը մի քանի անգամ հաղորդագրություններ է ստանում ռազմական գործողության գոտում գտնվող հրամանատարներից։ Նրա խոսքով՝ հրամանատարները տեղեկացնում են, որ «մտնում» են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ։

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում