Ռուսաստանն ԱՄՆ-ին ծանուցել է միջուկային ուժերի զորավարժություններ անցկացնելու մասին

Ռուսաստանն ԱՄՆ-ին ծանուցել է իր միջուկային ուժերի ամենամյա պլանավորված զորավարժությունների անցկացման մասին, հայտնել է Ջո Բայդենի վարչակազմը։ Այս քայլը, ըստ Վաշինգտոնի պաշտոնյաների, նվազեցնում է սխալ հաշվարկների ռիսկը ռուսական միջուկային «անպատասխանատու» հռետորաբանության ֆոնին, գրում է golosameriki.com-ը:

Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Ռուսաստանը հրթիռներ կարձակի իր ամենամյա «Կայծակ» ռազմավարական միջուկային զորավարժությունների շրջանակում՝ նշելով, որ Մոսկվան նախկինում «Կայծակ» զորավարժությունների ընթացքում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է արձակել:

Նոր Սպառազինությունների վերահսկման պարտավորությունների կատարման պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը պարտավոր է Վաշինգտոնին նախապես ծանուցել բալիստիկ հրթիռների արձակման մասին, ասել է Պենտագոնը։

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար