Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը դեպի Եվրոպա թռիչքների համար կարող է փակ մնալ մինչև 2029 թվականը

Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կարող է փակ մնալ դեպի Եվրոպա թռիչքների համար մինչև 2029 թվականը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությանը (Eurocontrol):

«Մենք հնարավոր ենք համարում, որ Ուկրաինայի և Ռուսաստանի օդային տարածքը փակ կմնա մինչև 2029 թվականը», – նշված է հրապարակման մեջ:

Բացի այդ, մինչև 2029 թվականը կպահպանվեն սահմանափակումները Բելառուսի և Մոլդովայի օդային տարածքում:

Related posts

Նոր չափորոշիչներ՝ առանց նոր արգելքների. ի՞նչ է փոխվում տեսալսողական մեդիայի ոլորտում

Երթևեկության փոփոխություն Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով