Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա և առաջացող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական դաշտում. Պեսկով

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ՝ երկու երկրի քաղաքացիների ձերբակալության և Մոսկվա-Բաքու լարվածության ֆոնին հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը համոզմունք է հայտնել, որ երկրների միջև առկա և առաջացող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական դաշտում: «Մեզ կապում են ընդհանուր պատմությունը, ներկան և ապագան»,- հավելել է պաշտոնյան։

Պեսկովի խոսքով՝ Բաքվում Մոսկվայի դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների շահերը՝ օգտագործելով բոլոր մեխանիզմները»։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են Եկատերինբուրգում մի քանի ադրբեջանցու ձերբակալությունից հետո, որի ընթացքում երկու մարդ էր մահացել։ Ադրբեջանն իր հերթին 4 ամսով կալանավորել է ,Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարին և գլխավոր խմբագրին, նաև ՌԴ 8 քաղաքացու՝ վերջիններիս մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցության համար։

Related posts

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին

Շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում. 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ