Ռուսաստանի պայմանները չընդունելու դեպքում Ուկրաինայի հետ որևէ բանակցություն չի կարող տեղի ունենալ. Մատվիենկո

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հնարավոր են միայն Մոսկվայի պայմանները հաշվի առնելու դեպքում, սակայն ռուսական կողմը չի պատրաստվում համոզել Կիևին՝ հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Եթե Կիևում կամք ունենան, գուցե, վերջապես, ազատվեն արտաքին բացարձակ կառավարումից, գիտակցեն այն ամենը, ինչ տեղի ունեցավ: Այն պայմաններով, որոնք ձևակերպել է Ռուսաստանը, բանակցային գործընթացը հնարավոր է»,- ասել է Մատվիենկոն՝ հավելելով, որ Մոսկվան չի շտապեցնելու Կիևին որոշում կայացնելու հարցում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պայմանները չընդունելու դեպքում որևէ բանակցություն չի կարող տեղի ունենալ:

Related posts

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

Ադրբեջանը բոյկոտ է հայտարարում Ռուսաստանին

Մահացել է Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը