Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող Իլ-76ՄԴ օդանավերով Երևան է հասցվել հերթական հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղում բնակվող բազմազավակ և տեղահանված ընտանիքների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հումանիտար օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և Հայաստան է ուղարկվել Մոսկվայի մարզում գտնվող «Չկալովսկի» օդակայանից:

«Ներկա պահին իրականացվում է հումանիտար օգնության բեռնումը պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցներում՝ Ստեփանակերտ տեղափոխելու համար»,- ասել է ՌԴ օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը:

Նշվում է, որ հումանիտար ուղեբեռն օգնություն է նախատեսում նաև առանձին շրջանների կրթական հաստատությունների համար, որոնք ամենից շատ վերականգնման կարիք ունեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում