Ռուսաստանը ցանկանում է էներգիան որպես զենք օգտագործել. Քիրբի

Սպիտակ տնից հայտարարել են, որ նավթի արդյունահանումը կրճատելու Մոսկվայի որոշումը կայացվել է՝ ի պատասխան ռուսական նավթի գնի սահմանաչափ մտցնելու վերաբերյալ արևմտյան երկրների որոշմանը:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ այս հարցով կխորհրդակցեն Նավթ արտահանող երկրների կազմակերպության հետ։ Նա համոզմունք է հայտնել, որ ռուսական կողմը «կրկին ցանկանում է էներգիան որպես զենք օգտագործել»։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը մարտին օրական 500 հազար բարելով կնվազեցնի նավթի արդյունահանումը:

Նշենք, որ 2023 թվականի հունվարին Ռուսաստանը օրական արդյունահանել է շուրջ 9,9 մլն բարել նավթ։ Ալեքսանդր Նովակը պարզաբանել է՝ չեն պատրաստվում նավթ վաճառել այն երկրներին, որոնք ուղղակի կամ անուղղակի աջակցում են «գնային շեմի» նախաձեռնությանը, ուստի կարտահանեն այնքան, որքան անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիացած գնորդներին։

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել