Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար: Այդ մասին ասված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակում։ Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է, որին պետք է հաջորդի սահմանագծումը։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերելու, կողմերի խնդրանքով տրամադրելու անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսելու սահմանազատման իր հարուստ փորձն այլ երկրների հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու և ճնշելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը: Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ համապատասխան տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ:

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները