Ռուսաստանը չի խառնվում Ադրբեջանի և Հայաստանի գործերին. Պեսկով

Ռուսաստանը չի խառնվում Ադրբեջանի և Հայաստանի գործերին:

Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝  հիշեցնելով, որ ԱՊՀ ձևաչափի համաձայն՝ երկրների ղեկավարները միշտ նստում են մեկ սեղանի շուրջ, բայց դա չի վկայում Մոսկվայի՝ Բաքվի և Երևանի գործերին մասնակցության մասին։

«Նրանք այսպես թե այնպես շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում։ Բայց մնացածը՝ երկկողմ հարաբերությունները, այլևս մերը գործը չէ, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է: Միաժամանակ ռուսական կողմը երկխոսության մեջ է երկու երկրների հետ»,- ասել է նա։

«Մենք քննարկել ենք ռուս-հայկական հարաբերությունները Հայաստանի, և ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ»,- հավելել է Պեսկովը։

Related posts

Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին