Ռուսաստանը միայն միջնորդի դեր է ստանձնել ԼՂ համաձայնագրի կնքման գործում․ Պուտին

Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի կնքման գործում և ստանձնել է խաղաղապահի պարտավորություններ՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա շեշել է, որ համաձայնագրի հեղինակները եղել են​​ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանն ու Ադրբեջանը:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Համաձայն հայտարարության՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, ռուս խաղաղապահները տեղակայվում են շփման գծի երկայնքով և ԼՂ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան