Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին

Բաքուն գոհ է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքից. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կրեմլում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Արդեն ավելի քան երկու տարի մենք աշխատում ենք Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի շրջանակում, որը մենք ստորագրել ենք այստեղ՝ Կրեմլում, 2022-ի փետրվարին և որը մեր հարաբերությունների պրոգրեսիվ զարգացումը կանխորոշող գլխավոր քաղաքական փաստաթուղթն է… Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են: Մենք ուրախ ենք՝ ինչպես են դրանք լուծվում: Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման և ավելի լայն աշխարհագրության տեսանկյունից»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությունից շատ բան է կախված:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում