Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով. Պեսկով

Aysor.am:Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Интерфакс»-ը:

«Երեկ Արտաքին գործերի նախարարության միջոցով շփումներ են եղել Անկարայի հետ», – ասել է նա:

Պատասխանելով հարցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսո՞ւմ է շփումներ ունենալ իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, Պեսկովը նշել է. «Անհրաժեշտության դեպքում դրանք, իհարկե, կկայանան»:

Միաժամանակ նա հիշել է, որ նախորդ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, իսկ Պուտինը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Related posts

Չմեկնված պատմություն՝ Ֆրունզիկի ժպիտի ու տխրության միջակայքում

ՆԳ նախարարը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ