Ռուսաստանը լրացուցիչ ներդրում է հատկացնելու Ղարաբաղում աշխատող ԿԽՄԿ բյուջեին

Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ մեկանգամյա ներդրում հատկացնել Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք վճռականորեն աջակցում ենք միջազգային կազմակերպությունների գործունեությանը, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները, փորձը և ներուժը ներդնել խաղաղ կյանքի վերականգնման գործում: Մասնավորապես, Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է լրացուցիչ մեկանգամյա կամավոր ներդրում կատարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե», – ասել է Լավրովը՝ Մոսկվայում հայ գործընկերոջ հետ բանակցություններում:
Նախարարը նշել է, որ ԿԽՄԿ-ն երկար տարիներ աշխատում է տարածաշրջանում՝ Երևանում, Բաքվում և անմիջապես Ստեփանակերտում:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է