Ռուսաստանը եւ Թուրքիան նոյեմբերի 13-ին կքննարկեն Ղարաբաղի մասին համաձայնագրի մարտավարական եւ տեխնիկական մանրամասները

Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները նոյեմբերի 13-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մարտավարական եւ տեխնիկական մանրամասները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վաղը ընդլայնված պատվիրակություն կժամանի Ռուսաստանից: Կքննարկվեն մարտավարական եւ տեխնիկական հարցեր այն մասին, թե ով որտեղ կտեղակայվի եւ ով ինչով կզբաղվի (տարածաշրջանում)»,- ասել է նա: Բացի այդ, Աքարը նշել է, որ «Թուրքիան գտնվում է կարգավորման կենտրոնում»: «Մենք եւ՛ բանակցությունների սեղանի շուրջ ենք, եւ՛ «գետնի վրա»: Ոչ մի «կատարված փաստի» մասին խոսք չկա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի միջեւ տեսակապով բանակցություններից հետո ստորագրվել է հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Այն տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում:

Related posts

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին