Ռուսաստանը երբեք չի մոռացել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է․ Զախարովա

Ռուսաստանը երբեք չի մոռացել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի համաձայնությունը Շվեդիային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու վերաբերյալ։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Մենք երբեք չենք մոռացել այդ մասին։ Դատում ենք քայլերով, հետևություններ անում»,- նշել է դիվանագետը։

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Անկարան համաձայնել է ամենակարճ ժամկետում ընդունել Շվեդիային ՆԱՏՕ-ում: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ երկրի խորհրդարանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին հավանություն տալ մինչև հուլիսի 21-ը:

Related posts

25 669 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Վասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ

«Երիտասարդ եվրոպական դեսպանները» ՀՀ նախագահին են ներկայացրել եվրոպական արժեքների տարածման իրենց ծրագրերը